Հայաստանն ու Քուվեյթը տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

Հայաստանն ու Քուվեյթը տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր կստորագրեն

PanARMENIAN.Net - Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի գլխավորած պատվիրակությունը երկօրյա աշխատանքային այցով դեկտեմբերի 8-ին մեկնեց Քուվեյթի Պետություն: Ինչպես հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը, նախատեսվում են փոխվարչապետի հանդիպումները Քուվեյթի վարչապետ շեյխ Նասեր ալ Սաբահի, բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ:

Բացի դրանից, այցի շրջանակում երկու երկրների միջև կստորագրվի «Տնտեսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագիր, որով նախատեսվում է հայ-քուվեյթյան միջկառավարական համատեղ հանձնաժողովի ստեղծում:

Այցի առաջին օրը փոխվարչապետը կհանդիպի Քուվեյթի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---