ՀՀԿ. Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ոչ թե պատիժ է, այլ քաղաքական որոշում

ՀՀԿ. Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ոչ թե պատիժ է, այլ քաղաքական որոշում

PanARMENIAN.Net - Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի և ՀՀ նախագահի արարողակարգի ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև տեղի ունեցած միջադեպը տխուր երևույթ է ՀՀԿ-ի համար: Այդ մասին խորհրդարանում լրագրողներն է հայտարարել Հայաստանի ՀՀԿ խորհրդարանական խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանը: «Չեմ կարող ասել, թե ինչպես կանդրադառնա այս միջադեպը ՀՀԿ հեղինակության վրա, սակայն մենք պետք է պահենք մեզ այնպես, ինչպես քաղաքակիրթ երկրներում»,-ասել է Սահակյանը:

Այն հարցին, թե արդյոք հրաժարական կտար Երևանի նախկին քաղաքապետը, եթե Կանդայանի փոխարեն լիներ շարքային քաղաքացի, Գ.Սահակյանը նշել է. «Կարծում եմ, որ Բեգլարյանը ամեն դեպքում խիստ պատասխանատվության կենթարկվեր: Սակայն, Գագիկ Բեգլարյանի հրաժարականը ոչ թե պատիժ է, այլ քաղաքական որոշում: Բեգլարյանը, հասկանալով, որ միջադեպի պատճառով խնդիրներ են առաջացել, հրաժարական տվեց»:

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հրաժարական է տվել: Հրաժարականի պատճառը միջադեպն է, որ տեղի է ունեցել նրա և ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգային ծառայության աշխատակից Արամ Կանդայանի միջև:

Միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 3-ին հանրահայտ տենոր Պլասիդո Դոմինգոյի երևանյան համերգի ժամանակ: Մասնավորապես, Բեգլարյանի տիկինը և նրա ընկերուհին զբաղեցրել են Հայաստանի նախագահի համար նախատեսված տեղերի հարևան աթոռները, որտեղ ըստ արարողակարգի իրավունք ունեն նստելու միայն Ամենայն Հայոց կաթողիկոսը, ԱԺ խոսնակը և վարչապետը: Արամ Կանդայանը խնդրել է Բեգլարյանի տիկնոջը մեկ այլ տեղ զբաղեցնել: Սակայն, այդ խնդրանքը առաջացրել է վերջինիս վրդովմունքը, որն այդ միջադեպի առնչությամբ բողոքել է ամուսնուն: Իր հերթին Գագիկ Բեգլարյանը խնդրել է նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանին հանդիպում կազմակերպել Արամ Կանդայանի հետ, որին նախկին քաղաքապետը տարել է իրեն պատկանող «Մետաքս» կոմբինատ և դաժան ծեծի ենթարկել:

ՀՀ նախագահի մամլո քարտուղար Արմեն Արզումանյանը լրագրողներին հաստատել է, որ միջադեպ, իրոք, տեղի է ունեցել, սակայն, ասել է, որ առևանգման և ծեծի ենթարկելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---