Օբաման Էրդողանին բացատրություններ է ներկայացրել WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ12 դեկտեմբերի 2010 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահի և Թուրքիայի վարչապետի միջև հեռախոսազրույց կայացավ WikiLeaks կայքի կողմից ԱՄՆ Պետքարտուղարության 250 հազար նամակների` հիմնականում աշխարհի տարբեր երկրներում ամերիկյան դիվանագետների ծառայողական և գաղտնի գրությունների հրապարակման վերաբերյալ: Բարաք Օբաման զանգահարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որպեսզի բացատրություններ ներկայացնի WikiLeaks-ի հրապարակումների առնչությամբ: «ԱՄՆ նախագահը քննարկել է WikiLeaks-ի ափսոսանք առաջ բերած հրապարակումները և համաձայնել այն բանի հետ, որ կայքի գործողությունները չպետք է երկրներին չշեղեն կարևոր համագործակցությունից: Օբաման ափսոսանք է հայտնել կայքի վարքի առնչությամբ: ԱՄՆ նախագահն ու Թուրքիայի վարչապետը հաստատել են հարցերի լայն շրջանակի շուրջ միասին աշխատելու իրենց մտադրությունը: Առաջնորդները նաև համաձայնել են, որ WikiLeaks-ի հրապարակումները չեն ազդել և չեն խոչընդոտել երկու երկրների սերտ համագործակցությանը»,- ասվում է Սպիտակ տան մամլո ծառայության հաղորդագրություններում, որոնք լուսաբանում են հեռախոսազրույցների բովանդակությունը, հաղորդում է РИА Новости-ն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |