Ադրբեջանական ԶԼՄ-ների հերթական ապատեղեկատվությունն, այս անգամ` Լոնդոնից13 դեկտեմբերի 2010 - 16:00 AMT PanARMENIAN.Net - Լոնդոնում BBC հեռուստառադիոընկերության շենքի դիմաց ադրբեջանցիների ոչ մի ակցիա չի եղել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց BBC-ից աղբյուրը: «Շենքի դիմաց ոչ ոք չկա, իսկ ինչ վերաբերում է «հավաքված ավելի քան 100 ադրբեջանցիներին», ապա դա պարզապես հորինվածք է: Լոնդոնում ադրբեջանցիների նման ցույցի համար կարելի է հավաքել առավելագույնը 10-15 հոգի: Չի եղել նաև ընկերության ղեկավարությանը փոխանցված որևէ փաստաթուղթ»,- ընդգծեց գործակալության զրուցակիցը: ANS Press-ն այսօր տեղեկատվություն է տարածել այն մասին, որ ամբողջ աշխարհից Լոնդոնում հավաքված ադրբեջանցիներն այսօր բողոքի ցույց են կազմակերպել BBC հայտնի հեռուստառադիոընկերության շենքի դիմաց: Ցույցի մասնակիցները պահանջել են վերջ դնել ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խեղաթյուրված լուսաբանմանը: Ցուցարարների խոսքով` ընկերությունում աշխատում են հայամետ տրամադրված մարդիկ, որոնք թույլ չեն տալիս հեռուստադիտողներին օբյեկտիվ և անաչառ պատկերացում կազմել հակամարտության մասին: Ցույցի ընթացքում ընթերցվել է բանաձև, որը փոխանցվել է ընկերության ղեկավարությանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |