Հայաստանի վարչապետը ՀԲ փորձագետների հետ քննարկել է հարկային ոլորտի բարեփոխումների հարցը

Հայաստանի վարչապետը ՀԲ փորձագետների հետ քննարկել է հարկային ոլորտի բարեփոխումների հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:

Հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանք հարկային ոլորտում բիզնես-գործընթացների նկարագրության, գնահատման ու վերակազմակերպման վերաբերյալ, ասվում է կառավարության մամլո հաղորդագրության մեջ:

Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումներին և հարկային վարչարարության բարելավմանն առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---