«Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռը Հայաստան կժամանի 2011թ. փետրվարին

«Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռը Հայաստան կժամանի 2011թ. փետրվարին

PanARMENIAN.Net - «Սուխոյ Սուպերջեթ-100» առաջին ինքնաթիռը Հայաստան կժամանի 2011թ. փետրվարին, իսկ ՌԴ «Աերոֆլոտի» համար երկու առաջն ինքնաթիռները «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն կառաքի 2011թ. մարտին: Ինչպես հաղորդում է ԱՌՄՍ-ՏԱՍՍ-ը, այն բանից հետո, երբ օդանավը կներկվի «Արմավիայի» գույներով, այն կփոխանցվի պատվիրատուին:

Մինչ 2011թ. ավարտը «ՍՔԻ» ՓԲԸ-ն պատվիրատուներին կառաքի 17 «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռ: Այս պահի դրությամբ պատվիրված է 150 «Սուխոյ Սուպերջեթ-100» ինքնաթիռ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---