Դեսպան. Լատվիան պատրաստ է աջակցել Հայաստանին և կիսվել ԵՄ հետ համագործակցության փորձով17 դեկտեմբերի 2010 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լատվիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գինտս Ապալսին (նստավայրը` Վիեննա): Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և մաղթելով արդյունավետ աշխատանք` վարչապետը համոզմունք է հայտնել, որ իր պաշտոնավարման ընթացքում նա կնպաստի հայ-լատվիական հարաբերությունների խորացմանը և ամրապնդմանը: Կառավարության ղեկավարը կարևորել է երկու երկրների միջև համագործակցության զարգացման նոր ուղղությունների բացահայտումը և եվրոպական ինտեգրման գործընթացների համատեքստում Հայաստանին Լատվիայի փորձի փոխանցումը: Անդրադառնալով եվրաինտեգրման ուղղությամբ Լատվիայի անցած ճանապարհին` նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ Լատվիան պատրաստակամ է աջակցելու Հայաստանին և կիսելու իր փորձը Եվրոպական միության հետ համագործակցության հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը զրուցել են տնտեսական գործակցության զարգացման հեռանկարների շուրջ: Երկու երկրների տնտեսական հնարավորությունների բացահայտման և գործարարների միջև կապերի աշխուժացման համատեքստում երկուստեք ընդգծվել է գործարար համաժողովների կազմակերպման անհրաժեշտությունը: Քննարկվել են շինարարության, զբոսաշրջության և մշակույթի ոլորտներում հարաբերությունների ակտիվացման հնարավոր ուղղությունները: Զրուցակիցներն անդրադարձել են նաև համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո երկու երկրների քաղաքական ու տնտեսական զարգացումներին: Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետն իր ողջույններն է փոխանցել Լատվիայի վարչապետին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը |