Երկու տարվա ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարարությունը պետբյուջե է վերադարձրել 12,6 մլրդ դրամ

Երկու տարվա ընթացքում ՀՀ Ֆինանսների նախարարությունը պետբյուջե է վերադարձրել 12,6 մլրդ դրամ

PanARMENIAN.Net - 2009-2010թթ. ընթացքում ռիսկերի հիման վրա անցկացված ստուգումների արդյունքում ՀՀ Ֆինանսների նախարարության վարչակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչությանը հաջողվեց պետբյուջե վերադարձնել 12,6 մլրդ դրամ` 2007-2008թթ. վերադարձված 1,9 մլրդ դրամի դիմաց, ինչը 7 անգամ շատ է: Այդ մասին դեկտեմբերի 17-ին ՀՀ կառավարության մամլո կենտրոնում հաղորդեց ՀՀ Ֆինանսների նախարարության տվյալ վարչության պետ Սոնա Ղարիբյանը: Ընդ որում, նրա խոսքով, նշված 12,6 մլրդ դրամից 8,4 մլրդ դրամը վերադարձվել է միայն 2010 թվականին:

Ինչպես նշեց ՀՀ Ֆինանսների նախարարության վարչակազմի ներքին աուդիտի գնահատման և ֆինանսական վերահսկողության վարչության պետը, այս տարվա ընթացքում 60 ծրագրված ստուգում է անցկացվել, ինչը 5 անգամ ավելի է 2007 թվականի ցուցանիշից: «Բայց անգամ այդ դեպքում 2010 թվականին գրանցված գումարները 2007 թվականի համեմատ 50%-ով ավելի են»,- ավելացրեց նա:

Վերջին երկու տարվա ընթացքում անցկացված ստուգումների արդյունքում 219 պաշտոնական անձինք պատասխանատվության են ենթարկվել հայտնաբերված խախտումների համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---