Բարաք Օբամա. Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունները կարևոր են ինչպես երբեք20 դեկտեմբերի 2010 - 09:34 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կոչ է արել Թուրքիային ու Իսրայելին առավելագույն ջանքերը գործադրել հարաբերությունների վերականգնման համար, ինչպես նաև ասել է, որ ընդհանուր նպատակների ու շահերի վրա հիմնված Վաշինգտոնի ու Անկարայի համագործակցությունը առավել կարևոր է ԱՄՆ-ի համար, քան երբևէ՝ խորացող միջազգային խնդիրների լույսի ներքո: Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն տարաձայնություններ ունի ոչ միայն Թուրքիայի, այլ նաև մերձավոր դաշնակիցների հետ և որպես օրինակ է բերել քվեարկությունը ՄԱԿ-ի ԱԽ-ում Իրանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ, որը հրաժարվում էին ընդունել Չինաստանն ու Ռուսաստանը: Ըստ Օբամայի, Վաշինգտոնի ու Անկարայի տարաձայնությունները տակտիկական բնույթ են կրում, այն դեպքում, երբ երկու երկրների ռազմավարական նպատակներն, ինչպես օրինակ իրանական սպառնալիքի չեզոքացումը, ընդհանուր են մնում: ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել, որ Թուրքիան ու Իսրայելը, ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցները, ամեն ինչ կանեն բարիդրացիական հարաբերությունները վերականգնելու համար, ինչպես նաև հույս է հայտնել, որ Wikileaks-ի գաղտնազերծումները չեն խախտի ամերիկա-թուրքական բարեկամությունը: Օբաման հարցազրույցում հաստատել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին և կոչ է արել Անկարային շարունակել բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են լիակատար անդամակցության համար: «Ես նախկինի պես վստահ եմ, որ Թուրքիայի մուտքը Եվրամիություն, որը համապատասխանում է ԵՄ-ին անդամակցության չափանիշներին, լավ կլիներ Եվրամիության համար: Եվրոպան ավելի կշահի ազգային բազմազանությունից, այդ թվում նաև այլ ավանդույթների ու դավանանքի ազգերի շնորհիվ: Եվ Թուրքիայի անդամությունը ԵՄ-ին կընդլայնի ու կամրապնդի Եվրոպայի հիմաքը»,-ասել է Օբաման, «Հյուրիեթ» թերթին տված հարցազրույցում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |