Հայաստանի տնտեսության ակնառու խնդիրներից է աշխատանքի ցածր արտադրողականությունը24 դեկտեմբերի 2010 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Վերջին ֆինանսատնտեսական ճգնաժամը ցույց տվեց, որ Հայաստանի տնտեսությունը բավական արագ է արձագանքում համաշխարհային զարգացումներին, նա այն երկրներից է, որտեղ 2009-ին արձանագրվել է ՀՆԱ մեծ անկում և 2010-ին` տնտեսության դանդաղ վերականգնում: Այդ մասին ասել է «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի առաջատար վերլուծաբան և խորհրդի անդամ Սևակ Հովհաննիսյանը` ներկայացնելով «Հայաստանի ազգային մրցունակության զեկույց 2010. Բարձրագույն կրթության մարտահրավերը»: «Հայաստանի տնտեսության ակնհայտ խնդիրներից է աշխատանքի ցածր արտադրողականությունը: Երկրի բնակչության 70 տոկոսը զբաղված է ցածր արտադրողականությամբ ոլորտներում»,- հավելել է նա: Փորձագետն օրինակ է բերել, որ Հայաստանում աշխատող մարդը տարեկան արտադրում է 7390 դոլարի ապրանք և ծառայություններ, իսկ Իսրայելում` 68 400 դոլարի: Զարգացող երկրների մեծամասնության նման Հայաստանում արտադրողականությունն անհավասարաչափ է տեղաբաշխված ոլորտներում: Բարձր արտադրողականության ոլորտներ են համարվում ֆինանսական միջնորդությունը, անշարժ գույքը, բիզնես-ծառայությունները և շինարարությունը: Նշված ոլորտներում աշխատանքի արտադրողականությունը յոթ անգամ գերազանցում է արտադրողականությունը գյուղատնտեսության, կրթության, առողջապահության և այլ ոլորտներում: Հովհաննիսյանը նաև նշել է, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում արտադրողականությունը կազմում է Իսրայելի նույն ցուցանիշի ընդամենը 11 տոկոսը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |