Գերասիմ Ալավերդյան. 2010 թվականը չափազանց անբարենպաստ էր գյուղատնտեսության համար24 դեկտեմբերի 2010 - 15:19 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի գյուղատնտեսության համար չափազանց անբարենպաստ էր: Անկումը 11 ամսվա արդյունքում կազմել է 14,5 տոկոս, ամփոփիչ մամլո ասուլիսում հայտարարել է գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: Նման անկումն, ըստ նախարարի, պայմանավորված է անբարենպաստ բնակլիմայական պայմաններով: Նախարարն ասել է, որ ընթացիկ տարում զգալի խնդիրներ են եղել բուսաբուծության ոլորտում: «Համախառն արտադրանքի բոլոր ուղղություններով անկում է գրանցվել»,-ասել է նա: Մասնավորապես, ցանքատարածությունները 2010թ. կրճատվել են 16 000 հա 2009-ի համեմատ: «300 000 հա մենք ունեինք 2009թ., իսկ 2010-ին՝ արդեն 283 000 հա»,-ասել է նա: Ընթացիկ տարում կրճատվել է նաև կարտոֆիլի արտադրությունը՝ 490 000 տոննա 2009-ի 590 000 տոննայի փոխարեն: Երեք անգամ կրճատվել են պտղատուների արտադրության ծավալները՝ 125 000 տոննա 2009-ի 33 000 տոննայի դիմաց: Ինչ վերաբերում է բանջարեղենի արտադրությանը, ապա այստեղ ևս անկում է գրանցվել: «2010թ. արտադրվել է 690 000 տոննա բանջարեղեն 2009-ի 800 000 տոննայի փոխարեն»,-ասել է նա: Ալավերդյանը նշել է, որ դրական ցուցանիշներ են գրանցվել խաղողի արտադրության ոլորտում: «2010թ. արտադրվել է 218 000 տոննա խաղող՝ 2009-ի 207 000 տոննայի դիմաց»,-ասել է նախարարը: Նա նշել է, որ ընթացիկ տարում մթերվել է 134 000 տոննա խաղող միջինը 124,5 դրամով 1 կգ դիմաց, իսկ մթերման ընդհանուր գումարը կազմել է 16,7 մլրդ դրամ, որից 15 մլրդ դրամն արդեն վճարված է, մնացած գումարն, ըստ պայմանագրի, կվճարվի մինչ տարեվերջ, իսկ մի մասն էլ՝ եկող տարվա մարտ-ապրիլին: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |