ՀՀ գյուղատնտեսության նախարարը մեծ պոտենցիալ է տեսնում երկրում ոչխարաբուծության զարգացման ոլորտում24 դեկտեմբերի 2010 - 15:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում մշակվել է ոչխարաբուծության զարգացման հայեցակարգ, որը տվյալ պահին ՀՀ կառավարությունում գտնվում է քննարկման փուլում, դեկտեմբերի 24-ին ամփոփիչ մամլո ասուլիսում հայտնել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանը: «Ես կարծում եմ, որ Հայաստանում առկա են բոլոր հնարավորությունները ոչխարաբուծության զարգացման և արտահանման ծավալները մեծացնելու ոլորտում լուրջ հաջողությունների հասնելու համար»,- ասել է նա: Նախարարը հաղորդել է, որ 11 ամիսների արդյունքով կենդանաբուծության ոլորտում անկումը կազմել է 1 տոկոս, սակայն դեկտեմբերին նախատոնական շրջանում այս ոլորտում իրացումն աճում է, որի շնորհիվ սպասվում է, որ տարվա արդյունքներով աճը կազմելու է 1-1,5 տոկոս, իսկ քաշային չափման դեպքում այդ ցուցանիշը հասնելու է 127 000-130 000 տոննայի: Գերասիմ Ալավերդյանի խոսքերով, հաշվետու շրջանում արձանագրվել է անասունի գլխաքանակի ոչ մեծ աճ: «Խոշոր եղջերավոր անասունի գլխաքանակի աճը տարեսկզբի համեմատ ավելացել է 8000-ով, իսկ մանր եղջերավոր անասունի` 9000-ով, ընդ որում 17 000-ով կրճատվել է խոզերի գլխաքանակը, քանի որ կրկին արձանագրվել են «աֆրիկյան ժանտախտի» դեպքեր»,- ասել է նա: Դրա հետ կապված` նախարարը հավելել է, որ տարվա ընթացքում արտահանվել է 100 000 գլուխ մանր եղջերավոր անասուն 2009-ի 147 000 –ի փոխարեն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ․ ՀՀ–ն շարունակում է լինել կառույցի լիիրավ անդամ Այնտեղ նաև ուշադրությունը հրավիրել են ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այն պարզաբանմանը ԲՀԿ․ Անթույլատրելի է ներքաղաքական հարցերի, խնդիրների լուծումը տեսնել լուսաձայնային նռնակների մեջ Նշվում է, որ դա կբերի նոր փակուղու Բելառուսը հետ է կանչում ՀՀ–ում իր դեսպանին` խորհրդակցությունների ՀՀ դեսպանության ներկայացուցիչը կանչվել է Բելառուսի ԱԳՆ The Guardian-ը COP 29-ին ընդառաջ գրել է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման, քաղբանտարկյալների և հայ գերիների մասին Նշվում է, որ Ադրբեջանը համարվում է աշխարհի ամենակոռումպացված երկրներից մեկը |