Ղարաբաղյան հակամարտության հարցում ՆԱՏՕ-ի դիրքորոշումն անփոփոխ է. Ալյանսը սատարում է ԵԱՀԿ ՄԽ ջանքերը24 դեկտեմբերի 2010 - 18:53 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ն չի փոխել իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հարավային Կովկասի և և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը: «Ալյանսն ուղղակիորեն ներգրավված չէ հակամարտության կարգավորման մեջ, սակայն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին: Այս համատեքստում ես ողջունում եմ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` վերջերս Աստանայում կատարած հայտարարությունը, որը հաստատում է հիմնախնդրի վերջնական կարգավորմանը երկու կողմերի հավատարմությունն ու բացատրում, թե ինչպիսին է լինելու հակամարտության լուծման հիմքը»,- ասել է Ապպատուրայը: Խոսելով ՆԱՏՕ-ի Լիսաբոնյան հռչակագրի մասին` Ալյանսի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ու կառավարությունների ղեկավարներն իսկապես վերջին հռչակագրում հղում են կատարել Հարավային Կովկասում և Մոլդովայում երկարաձգված հակամարտություններին: Ապպատուրայը միևնույն ժամանակ ավելացրել է, որ աջակցություն հայտնելով երկրների տարածքային ամբողջականությանը, անկախությանն ու ինքնուրույնությանը, Ալյանսի պետությունների ղեկավարները ընդգծել են նաև հակամարտությունների խաղաղ լուծման, բանակցությունների ներկայիս ձևաչափի հանդեպ հարգանքի և կառուցողական մոտեցման անհրաժեշտությունը: «Վերը ասվածը համապատասխանում է այն գաղափարներին, որոնք ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները երկու տարի առաջ Ստրասբուրգում ամրագրել էին նախորդ հռչակագրում»,- ընդգծել է նա: PanARMENIAN.Net ին Ջեյմս Ապպատուրայի տված հարցազրույցի ողջ տեքստը կարդացեք «Հայաստան և աշխարհ» սեկցիայի «Հարցազրույցներ» բաժնում: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |