2011թ. հունվարին կներկայացվեն բջջային սարքերի համար նախատեսված հայկական տառատեսակները

2011թ. հունվարին կներկայացվեն բջջային սարքերի համար նախատեսված հայկական տառատեսակները

PanARMENIAN.Net - 2011թ. հունվարին կներկայացվեն 5 օպերացիոն համակարգերի բջջային սարքերի համար նախատեսված հայկական տառատեսակները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաղորդել է տառատեսակների ստեղծման նախագծի համակարգող, ծրագրավորող Ալեքսեյ Չալաբյանը: Ըստ նրա, այսօրվա դրությամբ արդեն պատրաստ է հայկական տառատեսակների պաշտոնական տարբերակը Symbian, Android, Windows mobile, MeeGo և Maemo սմարթֆոնների համար:

Մշակողների գլխավոր նպատակն է լիցենզիոն տառատեսակների ստեղծումը: Հավելվածները բաց ծածկագրով ծրագրեր կլինեն, որոնք հնարավոր կլինի անվճար ներբեռնել Ինտերնետից: Մշակողների խմբի կազմում են նաև տառատեսակների հայտնի դիզայներ Ռուբեն Թարումյանը, ինչպես նաև ծրագրավորող Նորայր Չիլինգարյանը: Որպես հիմք է վերցված առավել տարածում ստացած DejaVu տառատեսակը: Հայկական տառատեսակները ունիվերսալ և համատեղելի կլինեն նաև այլ սարքերի հետ: Ըստ Չալաբյանի, հետագա մշակումները հեռախոսների տարբեր մոդելների համար կարող են անել ցանցից օգտվողները՝ արդեն առկա տառատեսակների հիման վրա: Տառատեսակների մշակումն իրականացվում է «Բաց հասարակության» ինստիտուտի Հայաստանին աջակցող հիմնադրամի (Սորոսի հիմնադրամ) նախագծի շրջանակներում:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---