Մկրտիչ Մինասյան. Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը28 դեկտեմբերի 2010 - 14:30 AMT PanARMENIAN.Net - 2010թ. Հայաստանի քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքը բավականին ակտիվ էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսոմ հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ըստ նրա, 2010թ. տարբերվում էր 2008-09թթ. նրանով, որ տնտեսության ոլորտում անկումը կասեցվեց: «Կարելի է ասել, որ Հայաստանին հաջողվեց հաղթահարել ֆինանսական ճգնաժամը»,-ասել է նա: Անդրադառնալով ղարաբաղյան կարգավորմանը՝ Մինասյանը կարևորեց ԵԱՀԿ գագաթնաժողովի անցկացումն Աստանայում: Ըստ նրա, կարևոր է, որ բազմաթիվ երկրների ներկայացուցիչներ գագաթնաժողովի շրջանակներում ընդգծեցին, որ տարածքային ամբողջականության սկզբունքն առաջնային չէ: Սակայն, ՀՀԿ անդամը նշեց, որ գագաթնաժողովի ընթացքում ղարաբաղյան հարցում որոշակի առաջընթաց գրանցվեց: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Մկրտիչ Մինասյանն ասել է, որ այդ հարցում Հայաստանը պարզ հասկացրեց Թուրքիային, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը քննարկման առարկա չէ: Արտահայտվելով ֆուտբոլային դիվանագիտության տերմիններով, նա ասել է, որ գնդակն այս պահի դրությամբ Թուրքիայի կիսադաշտում է, և որ այժմ Անկարայի հերթն է ինչ-որ քայլեր ձեռնարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |