Վրացական հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է29 դեկտեմբերի 2010 - 11:07 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հրատարակվող հայալեզու «Վրաստան» թերթը 90 տարեկան է: Այդ տարիների ընթացքում թերթը էական դերակատարություն է ունեցել վրացական հանրությանը հայերի ինտեգրման գործում: Տարիների ընթացքում թերթը կարողացավ իր ավանդը ներդնել երկու եղբայրական ժողովրդների բարեկամության խորացման գործում: «Վրաստանի» լրագրողները միշտ աչքի են ընկել անաչառությամբ և երկու ժողովրդների բարեկամությանը ծառայելու պատրաստակամությամբ: Հոբելյանի առիթով «Վրաստանը» շնորհավորանքներ է ստացել Վրաստանի և Հայաստանի նախագահներից, որոնք բարձր են գնահատել խմբագրության և կոլեկտիվի աշխատանքը: «Հատուկ հարկավոր է նշել «Վրաստանի» կոլեկտիվի պրոֆեսիոնալիզմն ու քաղաքացիական դիրքորոշումը, որն արժանիորեն ծառայում է երկու ժողովրդների միջև բարիդրացիության ամրապնդմանը»,-ասվում է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու շնորհավորական ուղերձում: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նշել է նաև «Վրաստանի» դերը վրաց և հայ ժողովրդների մերձեցման գործում: Նա ընդգծել է, որ երկու ժողովրդների եղբայրական հարաբերությունների օրինակ է ծառայում «Վրաստանի» 90-ամյա պատմությունը, հաղորդում է «Գրուզիա օնլյան»-ը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |