Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ճրագալույցի երեկոն![]() 5 հունվարի 2011 - 15:59 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 5-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ճրագալույցի երեկոն: ՀԱԵ բոլոր եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի պատարագ, որից հետո հավատացյալները եկեղեցում վառած ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Մանուկը: Սուրբ Ծնունդը նշվում է հունվարի 6-ին: Հայոց եկեղեցին նույն օրն է նշում Սուրբ Ծնունդն ու Մկրտությունը, իսկ ուղղափառ եկեղեցին մկրտությունը նշում է հունվարի 18-ին: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Սբ Էջմիածնի մամլո դիվանի մամլո քարտուղար քահանա Վահրամ Մելիքյանը, պատարագը հայկական եկեղեցիներում կմատուցվի 16:00-ին, իսկ Էջմիածնի Մայր տաճարում` ժամը 17:00-ին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |