2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ գնաճը Հայաստանում կազմել է 9,4 տոկոս 7 հունվարի 2011 - 12:15 AMT PanARMENIAN.Net - 2010թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1.8% գնաճ, ինչը մեծապես պյմանավորվել է պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գների 3.4 % գնաճով: Ոչ պարենային ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.2% նվազում: Ինչպես հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, 2010թ. դեկտեմբերին 2009թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 109.4%, այդ թվում`պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 114.0%, ոչ պարենային ապրանքներինը՝ 104.6%, ծառայությունների սակագներինը՝ 104.2%: 2010թ. հունվար-դեկտեմբերին 2009թ. հունվար-դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 108.2%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 108.6%, ոչ պարենային ապրանքներինը` 109.6%, ծառայությունների սակագներինը` 106.8%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |