Անդրկովկասում «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ներկա իրավիճակը հղի է նոր սպառնալիքներով»,- 1997-ին գրել է Բորիս Ելցինը 8 հունվարի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Անդրկովկասի նկատմամբ ռուսական քաղաքականության հիմնական խնդիրը մեր հարավային սահմաններում հուսալի կայունություն ապահովելն է, այնտեղ մեր բարեկամ պետությունների` Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կայացումը: Միաժամանակ, Անդրկովկասը, ցավոք սրտի, հետխորհրդային տարածքի առավել պայթյունավտանգ կետերից է: Լեռնային Ղարաբաղում, Աբխազիայում և Հարավային Օսեթիայում հակամարտությունների անկանոնությունը ոչ միայն խոչընդոտում է Անդրկովկասում նորանկախ պետությունների նորմալ զարգացմանը, այլ նաև վատթարացնում է իրավիճակը ողջ Կովկասում»,- գրում է ՌԴ առաջին նախագահ Բորիս Ելցինը ԱՄՆ նախագահ Բիլ Քլինթոնին 1997-ի հուլիսին: Նրա կարծիքով, այլ շահագրգիռ պետությունների, ՄԱԿ և ԵԱՀԿ օգնությամբ հաջողվեց անդրկովկասյան հակամարտությունները դուրս բերել որոշակի դրական սահմանի. գործում է հրադադարի ռեժիմը, գործում են համապատասխան բանակցային մեխանիզմներ: Սակայն «ոչ պատերազմ, ոչ խաղաղություն» ներկա իրավիճակը հղի է նոր սպառնալիքներով: «Բավարարվածություն է առաջացնում մեր երկրների միջև հաստատված փոխազդեցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այդ հակամարտության մասին հարցը եղել է Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիևի հետ բանակցությունների կենտրոնում վերջերս Մոսկվա կատարած այցի ժամանակ: Խոսակցությունը, բնականաբար, հեշտ չի եղել, բայց մեզ մոտ առաջացել է ըմբռնում, որի արդյունքում հաջողվել է համոզել նրան կարգավորման առանցքային խնդիրների վերաբերյալ առավել ճկուն և կառուցողական մոտեցման անհրաժեշտության մեջ»,- գրում է Ելցինը: Նա նաև պարզաբանում է, որ հետագայում ևս կարգավորումն ընթանալու է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի կողմից երեք համանախագահների ձևաչափում: «Կարևոր է, որպեսզի հակամարտության կողմերը բառացիորեն իրենց ծոծրակին զգան երեք տերությունների շունչը, հասկանան, որ խաղաղության և համաձայնության տանող ճանապարհից բացի այլ ուղի ուղղակի չկա: Հուսով եմ, որ փոխըմբռնում կլինի իմ կողմից շարադրված վերոնշյալ հարցերում: Մեր կողմից մենք պատրաստ ենք ակտիվացնել ԱՄՆ հետ փոխազդեցությունն Անդրկովկասում և ողջ աշխարհում կայունություն և անվտանգություն ապահովելու համար»,- ասվում է նամակում` հրապարակված «Ռուսաստանը գլոբալ քաղաքականության մեջ» ամսագրի կողմից: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |