Եհովայի վկաները դատի են տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը

Եհովայի վկաները դատի են տվել Հայաստանի հանրային հեռուստատեսությանը

PanARMENIAN.Net - «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպությունը, ինչպես նաև կազմակերպության մի շարք ներկայացուցիչներ դեկտեմբերի 9-ին հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան Հայաստանի հանրային հեռուստատեսության, ինչպես նաև լրագրողներ Գևորգ Ալթունյանի, Սոնա Թորոսյանի և Նունե Ալեքսանյանի դեմ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական և օգնության կենտրոնի» տնօրեն Ալեքսանդր Ամարյանը, Եհովայի վկաները մեղադրում են ՀՀՀ-ին «իրենց պատիվն ու արժանապատվությունը ոտնահարող սխալ տեղեկատվության հրապարակման ու տարածման մեջ»: Ըստ նրա, դատական լսումները կմեկնարկեն հունվարին:

Հիշեցնենք, որ Սևան քաղաքի 23-ամյա բնակիչ Արման Թորոսյանը, որը նախորդ տարվա նոյեմբերին սպանել էր իր ծնողներին, հռչակվեց Եհովայի վկա: Իսկ դատարանում կազմակերպության անդամները փորձում են ապացուցել, որ հանցագործն իրենց կազմակերպության անդամ չէ և որ իրենց կազմակերպության ներկայացուցիչներին հատուկ չէ նման ագրեսիվ վարքագիծը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---