ՀՀՀ-ն հերքում է «Եհովայի վկաների» կողմից մեղադրանքները15 հունվարի 2011 - 15:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության (ՀՀՀ) խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը հրաժարվել է մանրամասն մեկնաբանել «Եհովայի վկաներ» քրիստոնեական կրոնական կազմակերպության կողմից հարուցված քրեական գործը: «Ես չէի ցանկանա պատմել այդ գործի մանրամասների մասին, քանի որ դրա մասին խոսվելու է դատարանում: Ես կարծում եմ, որ ՀՀՀ-ն ճիշտ է գործել, և օրենքի առումով ոչ մի սխալ չի եղել: Կարծում եմ` մենք կկարողանանք դա ապացուցել դատարանում»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է նա: Հարությունյանը նշել է, որ դեռ քրեական հետաքննություն է կատարվում Սևանում տեղի ունեցած սպանության գործով: «Հետաքննությունը դեռ չի ավարտվել, իսկ մեր գործի դատական լսումները չեն սկսվել»,- ասել է նա: Նա հավելել է, որ ՀՀՀ կողմից քրիստոնեական կրոնական կազմակերպության հասցեին ոչ մի վիրավորական արտահայտություն չի եղել: «Մենք, հղում կատարելով News.am գործակալության տեղեկատվության վրա, ասել ենք, որ իր ծնողներին սպանած երիտասարդը, հարևանների վկայությամբ, Եհովայի վկա է»,- նշել է նա: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |