UITE-ը Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության մասնակցության հայտեր է ընդունում

UITE-ը Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության մասնակցության հայտեր է ընդունում

PanARMENIAN.Net - Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) Համակարգչային խաղերի նախագծման Հայաստանի բաց առաջնության մասնակցության հայտեր է ընդունում: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին UITE-ի մամլո ծառայությունից, հայտերն ընդունվում են հունվարի 17-ից փետրվարի 18-ը: Առաջնությունն անց է կացվելու 2 փուլով և ունենալու է 6 անվանակարգ` «Լավագույն սցենար», «Լավագույն կերպարի դիզայն», «Լավագույն գրաֆիկական դիզայն», «Լավագույն անիմացիա», «Նորարարություն» և «Լավագույն խաղ»: Հաղթողներին կտրվեն դրամական պարգևներ, ինչպես նաև հնարավորություն կընձեռվի լավագույն ՏՏ-ընկերություններում մասնակցել տարբեր ծրագրերի և նախագծերի իրականացմանը, մասնակցել մասնագիտական դասընթացների: Առաջնության նպատակն է աջակցել Հայաստանում համակարգչային խաղերի նախագծմանն ու տաղանդներ հայտնաբերել:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---