«ՌեյլՎնեշտրանս». Բեռնափոխադրումների սակագների բարձրացումը պայմանավորված է մի շարք գործոններով19 հունվարի 2011 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հայ առևտրականները դժգոհ են բեռնափոխադրումների սակագների բարձրացումից, մասնավորապես, Թուրքիայից: Նրանցից ոմանք մեղադրում են երկրի մաքսային ծառայությանը, սակայն իրավիճակն այլ է: Պարզվում է` Թուրքիայի տրանսպորտի և հաղորդակցությունների նախարարությունը խստացրել է այդ երկրից Հայաստան մեքենաներով բեռանփոխադրումների վերահսկողությունը: Բացի դրանից, ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում «ՌեյլՎնեշտրանս» ընկերության ավտոփոխադրումների մենեջեր Աշոտ Միրաքյանը, Վրաստանի իշխանությունները վճարներ են գանձում փոխանցման համար: Բայց ամենագլխավոր գործոնը վառելիքի գների թանկացումն է 34 տոկոսով, որը գրանցվել է 2011-ի սկզբից: Սակագների բարձրացում սպասվում է նաև Ռուսաստանից բեռնափոխադրումների ուղղությամբ: «Այդ ուղղության սակագները դեռ չեն փոխվել, սակայն սպասվում է ոչ մեծ բարձրացում 5-8 տոկոսի չափով»,- հավելել է նա: Ինչ վերաբերվում է Չինաստանից բեռնափոխադրումներին, ապա այստեղ իրավիճակը կայուն է, քանի որ դրանք իրականանում են կոնտեյներների միջոցով: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |