Աղբյուրն ուժային կառույցներում. «Դոմոդեդովո» օդանավակայանում 2 ահաբեկիչ է եղել25 հունվարի 2011 - 11:18 AMT PanARMENIAN.Net - «Դոմոդեդովո» օդանավակայանում, որտեղ հունվարի 24-ին պայթյուն է տեղի ունեցել, երկու ահաբեկիչ է եղել: Երկուսն էլ զոհվել են, հայտնել է աղբյուրը ուժային կառույցներում: «Պայթյունը տեղի է ունեցել այն պահին, երբ ենթադրյալ ահաբեկիչ կինը բացել է պայուսակը: Նրան տղամարդ էր ուղեկցում, պայթյունի արդյունքում նա գլխատվել է»,-ճշտել է նա: Ուժային կառույցներում չեն բացառում, որ ահաբեկիչները մտադիր էին լքել «Դոմոդեդովոն», սակայն պայթյունն ինքնաբերաբար է ստացվել: «Կամ կատարվել է հեռակառավարման միջոցով, թեև դա ապացուցող տարրեր դեռևս չեն գտնվել»,-հավելել է աղբյուրը: Ուժայիններին հաջողվել է նաև պարզել, որ կայանատեղիներից մեկում նրանց սպասում էր ևս մեկ մասնակից: Այժմ ուսումնասիրվում են կայանման փաստաթղթերը, դիտարկման խցիկների տեսանյութերը: Աղբյուրն ընդգծել է, որ այդ ողջ տեղեկատվությունը ստուգվում է և ճշտվում, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»: ՌԴ Քննչական կոմիտեի տվյալներով, «Դոմոդեդովո» օդանավակայանի ժամանման գոտում մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարքը գործարկել է հունվարի 24-ին` մոտ 16:30-ին: Նախնական տվյալներով, մահապարտն իրեն պայթեցրել է «Ասիա» սրճարանի հարևանությամբ, որտեղ սովորաբար հավաքվում են դիմավորողները: Զանազան աղբյուրների տվյալներով, պայթյունի հզորությունը տրոտիլի համարժեքով կազմել է 5-7 կիլոգրամ: Պայթուցիկ սարքը լցոնված է եղել մետաղական խոցող մասնիկներով: «Դոմոդեդովո» օդանավակայանում ահաբեկչությանը հանցակից լինելու կասկածով հետախուզման մեջ է գտնվում երեք տղամարդ: Պայթյունի փաստի հիման վրա քրեական գործ է հարուցվել ՌԴ Քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով (ահաբեկչական ակտ): Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում Արդյունքները կամփոփվեն հունիսի 10-ին Բագրատ սրբազան․ ՀՀ և ՌԴ հարաբերություններում ճգնաժամ կա, նոր և խորը երկխոսության կարիք կա Սրբազանը ասուլիս է տվել միջազգային ԶԼՄ-ներին Սիմոնյանը՝ Զախարովային․ Կարող ենք փոխանցել ԼՂ-ում վերջին ռազմական գործողության ժամանակ 200-ից ավելի մահացած հայերի անունները Նա նաև ասել է, որ ստեր չի մեկնաբանում Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա «Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա |