Վանիկ Մինասյան. Բարոյահոգեբանական իրավիճակը բանակում կայուն է26 հունվարի 2011 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Այն, որ Բաքուն, անկախ իր ռազմատենչ հայտարարություններից, ռազմական գործողություններ չի սկսում, վկայում է մեր բանակի հզորության ու մարտունակության մասին: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության ՀԿ եւ ռազմահայրենասիրական դաստիարակության բաժնի պետ Վանիկ Սմբատյանը: Ըստ նրա, բարոյահոգեբանական իրավիճակը բանակում կայուն է: Նա նշել է նաև, որ առանց հանրության աջակցության հայոց բանակն այդքան մարտունակ չէր լինի: Ըստ Մինասյանի, Հայկական բանակի օրվա կապակցությաբ հունվարի 17-27-ը անցնում են տարբեր տոնական միջոցառումներ, որոնց շրջանակներում այցելություններ են կատարվում զորամասեր: «Ուսանողներն ու ՀԿ-ների ներկայացուցիչները կայցելեն զորամասեր»,-հայտնել է նա՝ հավելելով, որ դա կնպաստի զինվորների մարտունակության բարձրացմանը: Իր հերթին «Զինվորի մայր» ՀԿ-ի ղեկավար Գրետա Միրզոյանը նշել է, որ հայկական բանակի զինվորի ոգին շատ ավելի բարձր է, քան այլ երկրների բանակներում: Նա նշել է նաև, որ վերջին տասը տարում զինվորների մարտական ոգին ամրապնդվել է և իրավիճակը բարելավվել է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |