Ռուբեն Պողոսյան. Գուշակությունը կարող է ծրագրավորել մարդու հետագա կյանքը26 հունվարի 2011 - 15:19 AMT PanARMENIAN.Net - «Այսօր եկեղեցիների քանակը բավարար չէ հավատացյալներին տեղավորելու համար, սակայն, չնայած հոգևոր վերելքին, որն այսօր առկա է Հայաստանում, մեր հայրենակիցներն ավելի շատ են հակված սնոտիապաշտության»,- Երևանում մամլո ասուլիսում ասել է Երևանում Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու քահանա Շմավոն Ղևոնդյանը: Նա նշել է, որ ցանկացած գուշակություն անընդունելի է Աստծո համար, քանի որ ապագան կարող է իմանալ միայն Նա: «Գուշակության միջոցով Չարիքը մարդուն հեռացնում է Աստծուց»,- նշել է քահանան: Երազների վերաբերյալ քահանան նշել է, որ «դրանք կարող են լինել նաև Աստծո կողմից, սակայն պետք չէ դրանց մեծ ուշադրություն դարձնել»: Իր հերթին, Հոգեբանական օգնության կենտրոնի տնօրեն Ռուբեն Պողոսյանը նշել է, որ սնահավատությունն ըստ էության պատմամշակութային երևույթ է: «Գուշակություն միշտ եղել է, կա և կլինի: Գուշակներին դիմելը պայմանավորված է մարդու պաշտպանված լինելու պահանջով: Հաճախ մարդիկ դիմում են գուշակներին սթրեսի ժամանակ: Սակայն գուշակությունը չի օգնում վերացնել պատճառը, մարդն ինքը պետք է ուժեր գտնի իր մեջ»,- ասել է նա: Հոգեբանը նշել է, որ այդ երևույթի վտանգը նրանում է, որ այն ծրագրավորում է մարդու հետագա կյանքը: «Մարդը միշտ լսում է այն, ինչ ցանկանում է լսել: Պետք չէ մոռանալ, որ գուշակները շատ լավ հոգեբաններ են, որոնք հիանալի տիրապետում են ժեստերի «լեզվին»,- ասել է Պողոսյանը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |