Հայաստանում կստեղծվի Ազգային համագործակցության հիմնադրամ

Հայաստանում կստեղծվի Ազգային համագործակցության հիմնադրամ

PanARMENIAN.Net - Հունվարի 27-ի նիստում Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել Ազգային համագործակցության հիմնադրամի ստեղծման մասին: Այդ նպատակով փոփոխություններ են կատարվել ՀՀ 2011 թվականի բյուջերում:

Ինչպես հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, Ազգային համագործակցության ցանցի ձևավորման համար հանրային-մասնավոր համագործակցության սկզբունքով կազմավորվում է «Ազգային համագործակցության» հիմնադրամը, որի նպատակն է տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների առկա նվաճումներից օգտվելով` ավելի բարենպաստ պայմաններ ստեղծել մեր մշակութային առանձնահատկությունների պահպանման, Հայրենիք-Սփյուռք կապերի խորացման, ներազգային լայն համագործակցության մթնոլորտի ձևավորման համար:

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից որդեգրած ժամանակակից տեղեկատվական հասարակության կազմավորման գործընթացի շրջանակում նախատեսվում է ձևավորել տեղեկատվության և հեռահաղորդակցման ոլորտում բազմակողմանի ծառայություններ մատուցող մի կառույց` «Ազգային համագործակցության ցանց» կայք-պորտալ, որը մեր հայրենակիցների համար` անկախ բնակության և գործունեության վայրից, իրենց գործնական խնդիրների լուծման, ինքնազարգացման, հանգստի, ուսման, փոխօգնության կազմակերպման, լրացուցիչ հնարավորություններ կընձեռի, կնպաստի հայկական մշակութային արժեքների պահպանմանն ու զարգացմանը, Հայաստանի տնտեսության հզորացմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---