Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարները Մյունխենում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի և Շվեյցարիայի ԱԳ նախարարներ Ահմեդ Դավութօղլուն ու Միշլին Քալմի-Ռեյը Մյունխենում քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը: Այդ մասին Մյունխենում լրագրողներին է ասել Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը: Ըստ Դավութօղլուի, հանդիպման շրջանակներում արծարծվել են նաև Իրանի միջուկային խնդրին առնչվող հարցեր: Անդրադառնալով Եգիպտոսի իրադարձություններին՝ նա հայտարարել է, որ կայունությունն այդ երկրում ռազմավարական նշանակություն ունի Անկարայի համար: «Եգիպտոսը բարեկամական երկիր է և մեր խորհուրդները երբեք չպետք է ընկալվեն որպես միջամտություն»,-ասել է Դավութօղլուն՝մեկնաբանելով Եգիպտոսի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ արևմտյան երկրներն ու Թուրքիան չպետք է միջամտեն Եգիպտոսի գործերին, հայտնում է Anadolu գործակալությունը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---