Հայ տղամարդկանց գրավում է հայուհիների դասական ոճն ու վանում է վառ շպարը![]() 7 փետրվարի 2011 - 16:18 AMT PanARMENIAN.Net - Հայ տղամարդիկ մեծ մասամբ գտնում են, որ դասական հագուստը, հատկապես ժամանակակից մատուցմամբ, շատ գրավիչ է կանանց հագին: PanARMENIAN.Net ի թղթակցի անցկացրած հարցման համաձայն, գրավչության տեսակետից վերջին տեղում չեն նաև դասական ջինսերը, նեղ ջինսերը և մինի-շրջազգեստները: Հարցված տղամարդկանցից շատերը կցանկանային հայ կանանց հագին ավելի շատ շրջազգեստներ տեսնել, ընդ որում` տարբեր երկարության, գույնի ու ձևի: Դրա հետ մեկտեղ հայ տղամարդիկ, մեղմ ասած, չեն հավանում հայուհիների կողմից այդքան սիրված ամառային երկարաճիտ սանդալները, ինչպես նաև սուր քթով ու բազմազան զարդերով երկարաճիտ կոշիկները: Բացի դրանից, շատերին նյարդայնացնում են արաբական տաբատները, որոնք վերջերս են լայն տարածում գտել, ինչպես նաև սպորտային հագուստով աղջիկները, մեծ քանակությամբ բիժուտերիան և անտեղի վառ շպարը: Ընդհանուր առմամբ հայերը գոհ են իրենց հայրենակցուհիներից` համարելով, որ «հայուհիները ցանկացած դեպքում գեղեցիկ են»: Բացի դրանից, բոլոր հարցվածները համամիտ էին, որ ըստ կազմվածքի ընտրված հագուստը միանշանակ ողջունվում է: Հարցվածներից մեկը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում թեև կատակով, բայց ոչ պակաս կարևոր կարծիք հայտնեց, որը հնչեց որպես հոգու ճիչ. «Աղջիկնե'ր, բավական է հագուստով լողաք Սևանում: Դրա համար գոյություն ունեն լողազգեստներ, ժամանակն է ազատվել նման անհիմն բարդույթներից»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |