Եգիպտոսի ԱԳ նախարարին դուր չի գալիս, որ ԱՄՆ-ն փորձում է «իր կամքը պարտադրել» Կահիրեին10 փետրվարի 2011 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Եգիպտոսի ԱԳ նախարար Ահմեդ Աբուլ-Գեյթը մեղադրել է ԱՄՆ-ին Կահիրեին «իր կամքը պարտադրելու» մեջ, հայտնում է ամերիկյան PBS հեռուստաալիքը: Նախարարը նշել է, որ հաճախ «զայրույթ և ցասում է ապրել» Կահիրեում ցույցերի առաջին օրերին իրադարձություններին ԱՄՆ արձագանքի պատճառով: Ըստ նրա, Արտակարգ իրավիճակը չեղյալ հայտարարելու ԱՄՆ-ի պահանջն անիրականանալի է, քանի որ անկարգությունների ժամանակ բանտերից 17 հազար կալանավոր է փախել: Հունվարի 25-ին Եգիպտոսում տեղի ունեցան բողոքի ցույցեր, որոնք վերաճեցին անկարգությունների: Զոհվեց շուրջ 300 մարդ: Ընդդիմադիրները պահանջում են նախագահ Հոսնի Մուբարաքի հրաժարականը, քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ: Իր հերթին նախագահ Մուբարաքը հայտարարեց, որ սեպտեմբերին այլևս չի առաջադրի իր թեկնածությունը ընտրություններում: Այժմ փոխնախագահ Օմար Սուլեյմանը երկխոսություն է վարում ընդդիմադիր քաղաքական շարժումների հետ՝ ելք որոնելով ստեղծված իրավիճակից: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |