Եգիպտոսի խոհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել

Եգիպտոսի խոհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել

PanARMENIAN.Net - Փետրվարի 13-ին Եգիպտոսի խորհրդարանը լուծարվել է, իսկ սահմանադրությունը՝ կասեցվել: Ինչպես հայտնում է Իսրայելի պետական ռադիոն, հղում անելով եգիպտական աղբյուրներին, խորհրդարանն արձակելու մասին որոշումն ընդունել են երկրի նոր իշխանությունները՝ ի դեմս բանակի հրամանատարության:

Սառեցվել է նաև սահմանադրության գործողությունը, այսինքն, կասեցվել է: Նոր սահմանադրության մշակման համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:

Բանակի բարձրագույն խորհուրդը կշարունակի կառավարել երկիրը մինչ խորհրդարանական, գուցե նաև՝ նախագահական ընտրությունները: Ենթադրվում է, որ Բանակի բարձրագույն խորհուրդը իշխանության գլուխ կմնա ընդամենը վեց ամիս, ոչ ավելին: Նախարարների կաբինետը Ահմեդ Շաֆիկի գլխավորությամբ դեռ շարունակում է աշխատանքը, հաղորդում է ZMAN.com-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---