Թուրքիան ու Ադրբեջանը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

Թուրքիան ու Ադրբեջանը կքննարկեն ռազմական համագործակցության հարցեր

PanARMENIAN.Net - Առաջիկայում ակնկալվում է ընդլայնված կազմով թուրքական ռազմական առաքելության այցն Ադրբեջան: Այդ մասին հաղորդում է «ԱՊԱ» գործակալությունը, հղում անելով Թուրքիայի ռազմական աղբյուրներին: Առաքելության կազմում կընդգրկվեն Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները, պաշտպանական ոլորտի ընկերությունների ներկայացուցիչները: Այժմ ճշտվում է այցի ժամկետը:

Հանդիպումների ընթացքում կքննարկվեն 2010թ. Ադրբեջանի ու Թուրքիայի միջև ստորագրված «Ադրբեջանական Հանրապետության ու Թուրքական Հանրապետության միջև ռազմավարական համագործակցության ու փոխադարձ օգնության մասին» պայմանագրի իրագործման մեխանիզմները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---