ՀՀ-ում Իրանի դեսպան. Իրանի Իսլամական հեղափոխությունն իր էությամբ տարբերվում է այլ հեղափոխություններից16 փետրվարի 2011 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական հեղափոխությունն իր գաղափարախոսությամբ տարբերվում է այլ հեղափոխություններից: Այդ մասին Երևանում «Իսլամական հեղափոխությունը համեմատական համատեքստում» գիտաժողովի ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Ալի Սաղայանը: Նրա խոսքերով, այդ հեղափոխության առանձնահատկությունն այն է, որ այն չի սկսվել զինվորականների կամ հեղափոխական շարժումների կողմից: Այդ առումով նա նշել է, որ հեղափոխության գաղափարախոսության առանցքը եղել է մարդը: «Հեղափոխության առաջանորդն առաջին հերթին փիլիսոփա էր և իսլամի մեծագույն առաջնորդ»,- ասել է դեսպանը: Միաժամանակ, նա նշել է, որ հեղափոխությունից 32 տարի անց, չնայած բոլոր դժվարություններին, Իրանի ժողովուրդը միշտ կանգնել է երկրի ղեկավարության կողքին: «Բոլոր այս 32 տարիները ցույց են տվել, որ չնայած բոլոր բարդություններին, խնդիրներին և պատժամիջոցներին, մենք տեսնում ենք, որ Իրանը շարունակում է զարգանալ»,- ասել է նա: Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում Մետրոյում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը Որոշ կայարններում արդեն տեղադրվել և փորձարկվում են նոր անցարգելները` նոր վճարային համակարգով «Ֆասթ Շիֆթը» ֆինանսական գրագիտության թեմայով քննարկում է կազմակերպել Փորձագետներն ընդգծել են, որ ֆինանսական գրագիտությունը սկսվում է ընտանիքից |