Գիլաուրին հավաստիացնում է, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը

Գիլաուրին հավաստիացնում է, որ Վրաստանը մտադիր չէ վաճառել Հյուսիս-Հարավ գազատարի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը

PanARMENIAN.Net - Վրաստանի կառավարությունը մտադիր չէ վաճառել Հյուսիս-Հարավ գազատարի վրացական հատվածի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը, որով Հայաստանը գազ է ստանում Ռուսաստանից: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին: Նա նշել է, որ գազատարը մտնում է ռազմավարական օբյեկտների թվի մեջ, որոնք շարունակելու է կառավարել Վրաստանի կառավարությունը:

2010-ի հուլիսի 6-ին Վրաստանի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը բացառում է Հյուսիս-Հարավ գազատարը ռազմավարական օբյեկտների ցուցակից, որը կարող է ենթարկվել մասնավորեցման:

Հյուսիս-Հարավ գազատարի վաճառքի մասին Վրաստանի պլաններն առաջացրել են Հայաստանի անհանգստությունը, կապված նրա հետ, որ ռազմավարական կարևոր օբյեկտի բաժնետոմսերը կարող են անցնել Ադրբեջանի տնօրինությանը: Ինչպես ավելի վաղ հայտնել են շատ ԶԼՄ-ներ, այդ գազատարով հետաքրքրվում են նաև Ռուսաստանը, Հայաստանը և Ղազախստանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---