Հայաստանի Ազգային ժողովի կայքը հասանելի կլինի ֆրանսերենով![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային ժողովի պաշտոնական կայքը շուտով կներկայանա նաև ֆրանսերեն լեզվով: Parliament.am կայքէջը հասանելի է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ֆրանսերեն տարբերակը դեռևս մշակման փուլում է: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, կայքէջի ֆրանսերեն բաժնի ստեղծումը և թարգմանությունն իրականացվում են Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի «Նորիա» ծրագրի ֆինանսական աջակցությամբ: Նույն ծրագրի ֆինանսավորմամբ Ազգային ժողովում «Ալիանս Ֆրանսեզ»-ը պատգամավորների և աշխատակիցների համար իրականացնում է ֆրանսերեն լեզվի դասընթացներ, որոնց մասնակիցների թիվը հասնում է մոտ 70 հոգու: Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովին անդամակցել է 2009թ հուլիսին, Փարիզում կայացած լիագումար նստաշրջանի ընթացքում, որին մասնակցում էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Պայմանավորվածություն էր ձեռք բերվել Հայաստանում և նրա խորհրդարանում խրախուսել ֆրանսերեն լեզվի տարածումը, որն այսօր հաջողությամբ իրականացվում է : 2010թ մայիսին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրավերով Երևանում տեղի ունեցավ ՖԽՎ Եվրոպայի տարածաշրջանային նիստը, որին մասնակցեցին շուրջ 100 պատվիրակներ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |