«Նեզավիսիմայա գազետան» գտնում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներն ակտիվորեն նախապատրաստվում են պատերազմի

«Նեզավիսիմայա գազետան» գտնում է, որ նախկին ԽՍՀՄ երկրներն ակտիվորեն նախապատրաստվում են պատերազմի

PanARMENIAN.Net - 2010թ. համեմատ ԱՊՀ երկրների և Վրաստանի սպառազինության ծախսերը կգերազանցեն ակնկալվող ՀՆԱ-ն գրեթե վեց անգամ: Այն դեպքում երբ համաշխարհային տնտեսության առաջատարներն ակտիվորեն կրճատում են սպառազինության ծախսերը, ԱՄՆ-ն 2012-2016թթ. մտադիր է նվազեցնել Պենտագոնի ծախսերը, նախկին ԽՍՀՄ-ի երկրների (բացառությամբ ՌԴ-ի) ռազմական ծախսերը ավելացել են 23 տոկոսով և կազմում են 60,6 մլրդ դոլար: Ռուսաստանը մտադիր է ազգային պաշտպանության համար ծախսել 51 մլրդ դոլար, հաղորդում է «Նեզավիսիմայա գազետան»:

ԱՊՀ տարածքում ռեկորդակիրն Ադրբեջանն է՝ այս տարի Բաքուն մտադիր է սպառազինության և բանակի համար հատկացնել ՀՆԱ-ի 6,2 տոկոսը կամ մոտ 3,1 մլրդ դոլար: Եվս 1,36 մլրդ նախատեսվում է ծախսել ռազմական արդյունաբերության վրա: Պակաս առատաձեռն չէ այդ հարցում հարևան Հայաստանը՝ հաջորդ տարի Երևանը ռազմական ծախսերի համար կհատկացնի ՀՆԱ-ի 4,1 տոկոսը՝ 387 մլն դոլար: Եվս առնվազն 150 մլն դոլար կծախսի Լեռնային Ղարաբաղը, ասվում թերթում:

Ինչպես նշում է թերթը, նախկին ԽՍՀՄ երկրների ծախսերի աճը վկայում է այն մասին, որ Ռուսաստանի հարևաններն ակտիվորեն արդիականացնում են Զինված ուժերը և չեն բացառում, որ ապագայում կարող են նոր զինված հակամարտություններ լինել ինչպես այդ պետությունների միջև, այնպես էլ ներսում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---