Փորձագետ. Իրական գնաճը Հայաստանում 2011թ. նախորդ տարվանից բարձր կլինի

Փորձագետ. Իրական գնաճը Հայաստանում 2011թ. նախորդ տարվանից բարձր կլինի

PanARMENIAN.Net - Հայաստանի իշխանությունները չեն կարողանում կառավարել գնաճը, որի ցուցանիշը 2011-ին նախորդ տարվանից բարձր կլինի, գտնում է կառավարման գծով փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Ըստ նրա, արդեն 2010թ. փետրվարին պետական պաշտոնյաներն ու միջազգային կառույցների ներկայացուցիչները հայտարարեցին, թե ճգնաժամն անցել է, իսկ գնաճը տարեվերջին կլինի 2010թ. բյուջեով նախատեսվածի սահմաններում՝ 4±1,5%.: «Սակայն տարեվերջին գնաճը կազմեց 9,4 տոկոս, շեղվելով ավելի քան 3 կետով: Դուք կարող եք պատկերացնել, որ այդքան սխալվեք մեքենա վարելիս»,-ասել է նա:

Հարություն Մեսրոբյնը քննադատել է վեցամսյա կանխատեսման կառավարության քաղաքականությունը՝ նշելով, որ կառավարությունը չի կարողանում նույնիսկ մեկ շաբաթվա կանխատեսում անել: Ըստ ՀՀ ԿԲ կանխատեսումների, գնաճը Հայաստանում առաջին կիսամյակում կկազմի 10 տոկոս, որից հետո այն կսկսի նվազել: Կառավարման փորձագետը կարծում է, որ միայն Կենտրոնական բանկը տնտեսության ոլորտում իր ներարկումներով չի կարողանա զսպել գնաճը՝ հավելելով, որ մյուս պետմարմինները ևս պետք է ակտիվորեն միանան այդ գործընթացին:

Անդրադառնալով ճգնաժամի հետևանքների հաղթահարմանը՝ Մեսրոբյանը նշել է, որ վերջին երկու տարում աճում են թանկարժեք մետաղների գները, մասնավորապես, ոսկու գինը մեկ ունցիայի համար 250 դոլարից հասել է 1400 դոլարի, ինչը վկայում է այն մասին, որ ճգնաժամը չի անցել:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---