Ցուցարարներն արգելափակել են Բահրեյնի խորհրդարանի շենքը28 փետրվարի 2011 - 13:32 AMT PanARMENIAN.Net - Հակակառավարական ցույցերի հարյուրավոր մասնակիցներ շրջափակել են Բահրեյնի մայրաքաղաք Մանամայում գտնվող խորհրդարանի շենքը: Այդ ակցիան ընդդիմադիր ուժերի ռազմավարության մաս է քաղաքների առանցքային կետերում ցույցեր անցկացնելու համար: Նրանց գործողությունների արդյունքում Խորհրդատվական խորհրդի (խորհրդարանի վերին պալատի) 40 պատգամավորներ, որոնք նշանակվում են թագավորի կողմից, չեն կարողացել հասնել նիստին, և այն չի կայացել: Բահրեյնի դեպքերին նոր սրություն է հաղորդել աքսորից Ազատության և ժողովրդավարության համար արմատական շարժման առաջնորդ Հասան Մշայմայի ժամանումը: Ազգային համաձայնության իսլամական հանրության պատգամավորները, որը գլխավոր ընդդիմադիր ուժն է, լքել են խորհրդարանը: Իսլամիստների պաշտոնական ներկայացուցիչ Հալիլ ալ Մարզուկին հայտարարել է, որ թագավոր Համադ իբն Իսա Ալ Խալիֆան, որը պաշտոնից ազատել է 5 նախարարների, «շարունակում է խուսավարել»: «Մեր պահանջն է կառավարության հրաժարականը և ազգային փրկության կառավարության ստեղծումը»,- ասել է նա, հաղորդում է Փրայմ-ՏԱՍՍ-ը: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |