Իտալիայում մի շարք միջոցառումներ են կազմակերպվել Սումգայիթի ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ 2 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Սումգայիթյան դեպքերի կապակցությամբ փետրվարի 25-ին Հռոմի հայ համայնքի խորհուրդը Մալոյան մշակութային կենտրոնում «Զրույցներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ» շարքում կազմակերպել է «Ինչու պատերազմ` հակամարտության ծագման պատճառները, Սումգայիթը, Խոջալուի և Մարաղայի դեպքերը» (Perché la guerra-origini del conflitto, Sumgait, i casi Kojalu e Maraga) դասախոսությունը, որին հաջորդել է ոգեկոչման արարողությունը Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցուն հարող հրապարակում տեղադրված խաչքարի մոտ, որին մասնակցել են ինչպես իտալահայեր, այնպես էլ` մեծ թվով իտալացիներ: Նույն օրը Սումգայիթյան ողբերգության 23-րդ տարելիցի կապակցությամբ Իտալիայում Հայաստանի դեսպան Ռուբեն Կարապետյանը հարցազրույց է տվել Վատիկանի «TELEPACE» հեռուստաալիքին: Միլանում ՀՀ պատվավոր հյուպատոս Պյետրո Քուչուկյանը Սումգայիթի դեպքերի վերաբերյալ դասախոսություններ է կարդացել Միլանի Հայ տանը և Միլանի մշակույթի տանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |