ՀՀԿ պատգամավորը չի կարծում, որ Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի օգնությամբ Հայաստանում կարելի է հեղափոխություն կազմակերպել

ՀՀԿ պատգամավորը չի կարծում, որ Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի օգնությամբ Հայաստանում կարելի է հեղափոխություն կազմակերպել

PanARMENIAN.Net - «Ես չեմ կարծում, որ հիմա առկա է այնպիսի սոցիալական լարվածություն, որը կարող է հանգեցնել Եգիպտոսի և այլ արաբական երկրների նման ընդվզման»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Նա նաև հավելել է, որ չի կարծում, որ Facebook-ի կամ այլ սոցիալական ցանցերի օգնությամբ Հայաստանում կարելի է հեղափոխություն կազմակերպել:

Իր հերթին, ՀՅԴ խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը հայտարարել է, որ նրա կարծիքով, կառավարությունն իր գործողություններով ակամա նպաստում է Հայաստանում սոցիալական ընդվզումների առաջացմանը: Նա կոչ է արել իշխանություններին հույսեր չկապել ժողովրդի համբերության հետ և չավելացնել սոցիալական լարվածությունը:

 Ուշագրավ
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---