ՀՀ ԱԳ նախարարն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին 4 մարտի 2011 - 20:23 AMT PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց եվրոպական մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների թղթակիցներին, որոնք Հայաստանում են գտնվում Երևանում ԵՄ պատվիրակության հրավերով: Հանդիպման ժամանակ Էդվարդ Նալբանդյանը եվրոպական 15 երկրներից ժամանած լրագրողներին ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության, հիմնական ուղղություններն և առաջնահերթությունները, դիրքորոշումները միջազգային և տարածարաշրջանային խնդիրների վերաբերյալ: Ներկաների խնդրանքով Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի ներկա վիճակն ու հակամարտության հանգուցալուծման գործընթացի հեռանկարները: Էդվարդ Նալբանդյանը եվրոպացի լրագորղներին հանգամանալից պատմեց Հայաստան - Եվրոպական Միություն համագործակցության, այդ ձևաչափում իրականացվող ծրագրերի մասին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները ՀՀ-ն ու Իսպանիան կգործակցեն սպորտի ոլորտում․ Հուշագիր է ստորագրվել Կողմերը կհամագործակցեն նաև մասնագետների, տեխնիկական անձնակազմի և փորձագետների փոխանակման շրջանակում Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում |