WikiLeaks. ԱՄՆ-ն դեռևս 2008-ին գիտեր Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին 7 մարտի 2011 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Արևելյան Լիբիայի ջիհադիստների` Մուամմար Քադդաֆիի վարչակարգի տապալման ծրագրերի մասին պաշտոնական Վաշինգտոնը տեղյակ էր առնվազն 2008 թվականի փետրվարից: Այդ մասին ասվում է WikiLeaks կայքի կողմից հրապարակված գաղտնի դիվանագիտական հեռագրերում: Ամերիկյան դիվանագիտական հեռագրերում, որոնք թվագրվում են 2008 թվականի փետրվար և հունիս ամիսներով, նկարագրվում է արևելյան Լիբիայի վերածումը ջիհադի համաշխարհային բնի: Մի հեռագիր նկարագրում է ամերիկյան դիվանագետի զրույցն անհանգստացած լիբիական գործարարի հետ, որը պատմում է. «Դերնայի մզկիթները շահիդների հետագա գործունեության և վարչակարգի դեմ օպերացիաների լայն քննարկման վայր են դարձել: Տեղի գործազուրկ երիտասարդությունն ասում է, որ ինքն ամեն դեպքում կորցնելու ոչինչ չունի: Անիմաստ կյանքն արդեն ոչ մի արժեք չունի այդ մարդկանց համար, և նրանք փորձում են դրան արդարացում գտնել գոնե մահվան միջոցով»: Մեկ այլ հեռագիր հաղորդում է, որ Դերնան ու Բենղազին վերածվել են «ջիհադի անսպառ աղբյուրի»: Հեռագրում ասվում է, որ եթե Տրիպոլիում «ջիհադ» բառը հազվադեպ կարելի է լսել, ապա Դերնայում ու Բենղազիում բոլորը խոսում են «Քադդաֆիի վարչակարգին մինչև վերջ դիմակայելու և Իրաքի ամերիկյան օկուպացման» անհրաժեշտության մասին: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |