Իսրայելի ՌԾՈԻ-ն բռնագրավել է Գազայի սեկտորի համար զենքով բեռնված նավը

PanARMENIAN.Net - Իսրայելի ՌԾՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումը Միջերկրական ծովում զավթել է թաքցված զենքով բեռնված «Վիկտորիա» նավը, որը Թուրքիայից Եգիպտոս էր շարժվում, գրում է «Հաարեց» թերթը: ՌԾՈԻ հրամանատարության ներկայացուցչի խոսքով, զավթումն իրականացվել է Իսրայելի ափից 200 ծովային մղոն (370 կիլոմետր) հեռավորության վրա, որից հետո «Վիկտորիային» Աշդոդ են ուղղել: Օպերացիայի իրականացման ժամանակ ոչ ոք չի տուժել:

Փաստաթղթերի համաձայն, «Վիկտորիան» գերմանական ընկերության է պատկանում, այդ նավին տնօրինում է ֆրանսիացի օպերատոր, իսկ նավարկում է այն լիբերիական դրոշի ներքո: Իսրայելի ԱԳՆ-ն բոլոր այդ երկրներին տեղեկացրել է կատարվածի մասին: Ընդ որում, «Վիկտորիայի» անձնակազմի անդամների քաղաքացիության մասին ոչինչ չի ասվում, հաղորդում է Lenta.ru-ն:

Իսրայելի իշխանությունները շտապել են հայտարարել, որ նավը ոչ մի առնչություն չունի Թուրքիայի հետ: 2010 թվականին Անկարայի ու Երուսաղեմի միջև հարաբերությունները վատթարացան իսրայելյան զինվորականների կողմից թուրքական «Մավի Մարմարա» նավի զավթման պատճառով, որը հումանիտար բեռներով Գազայի սեկտոր էր շարժվում: Այդ ժամանակ ծովագնացների հետ իսրայելյան հատուկ նշանակության ջոկատների բախումների արդյունքում ինը մարդ զոհվեց:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---