Իրանը խոստանում է բենզինի հուսալի արտահանող դառնալ, այդ թվում դեպի Հայաստան15 մարտի 2011 - 21:49 AMT PanARMENIAN.Net - Իրանի նավթամթերքի բաշխման ազգային ընկերության գլխավոր տնօրեն Ֆարիդ Ամերի հայտարարել է, որ նպատակային սուբսիդիաների հատկացման հետ մեկտեղ նավթամթերքի սպառման ոլորտում խնայած գումարը կազմել է 1,8 մլրդ դոլար, և գալիք տարում Իրանը բենզինի հուսալի արտահանող կդառնա, հաղորդում է «ԻՐԻԲ նյուզը»: Երևանը և Թեհրանը փետրվարի 12-ին պայմանավորվածության են հանգել Հայաստանին 1.5 լիտր բենզին և դիզելային վառելիք տրամադրելու մասին: «Ըստ համաձայնագրի, Իրանն ամեն օր Երևան է արտահանելու 750 հազար լիտր բենզին և 750 հազար դիզվառելիք»,- հայտնել է Իրանի նավթարդյունաբերության նախարարի տեղակալ Ալիրեզ Զեյգամին Թեհրանում ՀՀ բնապահպանության նախարար Արմեն Մովսիսյանի հետ հանդիպման ժամանակ: Հայաստանը և Իրանը մտադիր են մինչև 2014-ը կառուցել 8 դյույմ լայնությամբ 365 կմ-անոց նավթատար: Այդ ծրագրի շուրջ պայմանավորվածության կողմերը հանգել են հունվարին Ալիրեզ Զեյգամիի՝ Երևան կատարած այցի շրջանակներում: Բացի դրանից, կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնումը էներգետիկ և գազային ոլորտներում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |