ԱՄՆ-ն մտահոգված է Ադրբեջանում ժողովրդավարության մակարդակով21 մարտի 2011 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները նախկինի պես մտահոգված են խաղաղ հավաքների ու խոսքի ազատության իրավունքի խախտումներով Ադրբեջանում: Ինչպես հայտնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքէջը, նման մտահոգության առիթ հանդիսացավ ԵԱՀԿ բյուրոյի մարտի 10-ի զեկույցը Բաքվում, որտեղ ասվում էր վեց երիտասարդների ձերբակալության մասին: «Այդ ակտիվիստները ձերբակալվել են տարբեր վարչական ու քրեական գործերով, որոնք Facebook-ում խումբ էին բացել՝ կոչ անելով մարտի 11-ին դուրս գալ բողոքի ակցիայի: Մտավախություն է առաջացնում նաև այն, որ նրանց ձերբակալել են քաղաքական հայացքների պատճառով»,-ասվում է ԵԱՀԿ-ում ԱՄՆ առաքելության հայտարարության մեջ: Ասվում է նաև, որ Ադրբեջանի իշխանությունների գործողություններն այս դեպքում անհամատեղելի են ԵԱՀԿ առջև Բաքվի ստանձնած պարտավորությունների հետ: «Մենք կոչ ենք անում Ադրբեջանին պաշտպանել օրենքի գերակայությունը և հարգել ստանձնած պարտավորությունները»,-ասվում է հայտարարության մեջ: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |