Եմենի նախագահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել հրաժարական տալ մինչև 2011-ի ավարտը22 մարտի 2011 - 17:15 AMT PanARMENIAN.Net - Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհը պատրաստակամություն է հայտնել մինչև 2011-ի վերջ հրաժարական տալ` իշխանությունը հանձնելով հատուկ ստեղծված ռազմական խորհրդին: Այդ մասին, մեջբերելով նրա ներկայացուցչին, հաղորդում է The Wall Street Journal-ը: Այդ տեղեկությունները հաստատվում են նաև Al Jazzera ալիքի խմբագրական բլոգում` նվիրված Եմենի իրադարձությունենրին: Միաժամանակ, Associated Press-ը, որը նույնպես որպես աղբյուր նշում է Սալեհի մամլո քարտուղարին, պնդում է, որ նախագահը խոստացել է ոչ մի դեպքում իշխանությունը չհանձնել զինվորականներին: Ինչպես գրում է The Wall Street Journal-ը, Սալեհի ընդդիմադիրներն արդեն արձագանքել են այդ առաջարկին: Նրանք դեմ են մինչև տարեվերջ իշխանությունը հանձնելուն և պահանջում են անհապաղ հրաժարական: Եմենում անկարգությունները շարունակվում են 2011-ի հունվարից: Ցույցերի մասնակիցները պահանջում են նախագահի հրաժարականը, որը երկիրը կառավարում է 1978-ից: Մարտի 18-ին Եմենի մայրաքաղաքում` Սանայում, տեղի են ունեցել բախումներ ցուցարարների և զինվորականների միջև, որի արդյունքում մահացել է 30 մարդ: Սալեհը երկրում արտակարգ դրություն է մտցրել: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |