Հայաստանի կառավարությունը որոշել է լրջորեն զբաղվել գյուղերի զարգացմամբ23 մարտի 2011 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի մարզերի հավասարաչափ զարգացումը կառավարության գերակայություններից է: Այդ մասին մարզային զարգացման հայեցակարգի քննարկման բացման ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Երևանի գերկենտրոնացումը խանգարում է մայրաքաղաքի նորմալ զարգացմանը, ինչպես նաև մարզերի համաչափ զարգացմանը»,- նշել է նա: Վարչապետը հավելել է, որ նոր հայեցակարգը կարևոր է ինչպես մարզերի անհավասարաչափ զարգացումը որոշելու մեթոդաբանություն ստեղծելու, այնպես էլ կառավարության ֆինանսական ծախսերը որոշելու համար: Իր հերթին, Հայաստանում ՄԱԿ համակարգող, Հայաստանում UNDP մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան նշել է, որ Հայաստանի մարզերի անհամաչափ զարգացման հետ կապված մարտահրավերները և խնդիրներն առաջացրել են այդ հայեցակարգը ստեղծելու անհրաժեշտություն: Նա նշել է, որ պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն մարզերի և Երևանի անհամաչափ զարգացմանը, այլ նաև քաղաքների և գյուղերի կենսամակարդակի զարգացման անհամաչափությանը: Գերչևան նաև հավելել է, որ առկա խնդիրների լուծման համար անհրաժեշտ է ֆինանսավորում տարբեր ֆինանսական աղբյուրներից, ինչպես պետական, այնպես էլ միջազգային: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Amnesty International-ը կոչ է արել ՀՀ իշխանություններին անհապաղ հետաքննել հունիսի 12-ի բռնությունները «Երևանում վերջին փողոցային ակցիայի ժամանակ բռնությունների մակարդակը խորը տագնապ է առաջացնում»,–ասել է կառույցի ներկայացուցիչը Բագրատ սրբազան․ Ապրում ենք իրավական ամենաթողության մեջ Նա նշել է, որ իրավապահ ամբողջ համակարգը դարձել է «իշխանության աթոռները պահող, ծառա» Հայկակ Արշամյան․ 2023–ին «Հայաստան» հիմնադրամին փոխանցումը կազմել է 7 մլրդ դրամ, 60 ծրագիր է արվել 2 նոր բազմաբնակարան շենք է կառուցվել Գյումրիում, 14 առանձնատուն՝ Լեռնագոգում, 6–ը՝ Ներքին Խնձորեսկում Երևանում կտեղադրվի 930 բեռնարկղ 4 տեսակի թափոնների համար Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն ու այլումինը տեսակավորելու համար |