Հայաստանի վարչապետը մտահոգված է հայկական պանրի որակով

Հայաստանի վարչապետը մտահոգված է հայկական պանրի որակով

PanARMENIAN.Net - Բացելով Հայաստանի կառավարության նիստը` վարչապետ Տիգրան Սարգսյանն անհանգստություն է արտահայտել պանրի որակի առիթով, որը վաճառվում է հայկական շուկայում: Նրա խոսքերով, ՀՀ վարչապետին կից վերահսկիչ ծառայությունը կես տարի առաջ դիտարկում է անցկացրել տասնյակ խանութներում և ստուգումները «անմխիթար» են եղել:

«Պարենային անվտանգության ապահովումը Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում գերակա ուղղություններից է, և այստեղ պետք է մեծ աշխատանք կատարվի»,- ասել է Սարգսյանը: Նա նշել է 6 ամիսը մեկ նման ստուգումներ անցկացնելու անհրաժեշտությունը, որոնց արդյունքները պետք է ներկայացվեն հասարակությանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---