Իրանական IRNA գործակալություն. Հայաստանի նախագահը Թեհրանում կմասնակցի Նովրուզի տոնակատարությանը![]() 24 մարտի 2011 - 14:07 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերով Նովրուզի առիթով տոնակատարությունների մասնակցելու համար Իրան են մեկնելու Հայաստանի, Տաջիկստանի, Իրաքի, Թուրքմենստանի և Աֆղանստանի նախագահները: Ինչպես հաղորդում է իրանական պետական IRNA գործակալությունը, միջոցառումներին մասնակցելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Նովրուզի Համաշխարհային փառատոնի կազմակերպման հարցերով միջազգային հարաբերությունների բաժնի գլխավոր տնօրեն Մոհամմեդ Ռեզա Ֆորգանիի խոսքերով, Քաթարը մասնակցելու է տոնակատարություններին թագաժառանգի մակարդակով, Ղրղզստանը` փոխվարչապետի, Օմանը` ԱԳ նախարարի, Ադրբեջանը` փոխխոսնակի: Նովրուզի համաշխարհային փառատոնը տեղի է ունենալու մարտի 26-27-ը Թեհրանում և Իրանի այլ քաղաքներում: ![]() ![]() Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |