Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության նախագիծը կարժենա 300 միլիոն դոլար

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի շինարարության նախագիծը կարժենա 300 միլիոն դոլար

PanARMENIAN.Net - Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղու վրացական հատվածի շինարարության և վերականգնման նախագծի վրա այս տարի ծախսվելու է 300 մլն դոլար: Այդ մասին հայտարարել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Ռամազ Նիկոլաիշվիլին:

Ինչպես նշել է նախարարը, Վրաստանում երկաթուղու շինարարության վրա աշխատելու է 3000 մարդ: «Դա հավակնոտ, բայց իրական ծրագիր է, որը մեծ կարևորություն ունի Վրաստանի համար»,- ասել է նախարարը և նշել, որ այդ ճանապարհը կապելու է Կովկասը Եվրոպայի հետ, հաղորդում է Trend-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---